ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սթրեսը կոփո՞ւմ է մարդուն

Սթրեսը կոփո՞ւմ է մարդուն
23.10.2012 | 20:24

Աշնան և գարնան ժամանակաընթացքում մարդկանց մոտ սրվում են խրոնիկ հիվանդությունները: Ամբողջ աշխարհում եղանակի

փոփոխությունները, մթնոլորտային ճնշման տատանումները իրենց բացասական ազդեցությունն են թողնում շատ հիվանդությունների,
հատկապես սրտանոթային հիվանդությունով տառապող մարդկանց օրգանիզմի վրա: Սրտային հիվանդություններին նպաստում են նաև սթրեսները, որից, վերջին տարիներին, մեր հասարակությունը «աչք չի փակում»:
Ինչպես հավաստում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեկան, սրտաբան Արմեն Աստվածատրյանը, սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են ամբողջ աշխարհում: Հայաստանում . եթե առաջ 40-45 տարեկանները շատ
երիտասարդ էին համարվում այդ հիվանդության համար, այժմ արդեն սրտային հիվանդությամբ տառապում են 23-25 տարեկանները:
Պատճառները շատ են: Ըստ սրտաբանի, սրտանոթային հիվանդության առաջին և ամենատարածված վտանգի գործոնը ծխամոլությունն է,
երկրորդը` հիպերտոնիկ հիվանդության տարածումը, երրորդ` հիպոդինամիան (քիչ շարժվելը, ոչ ակտիվ կյանքը): Այնուհետև` շաքարային դիաբեթը, ինչը մեր սխալ ապրելակերպի, ոչ ճիշտ սննդակարգի, նստակյաց կյանքի հետևանք է: Սակայն, գերիշխողը դարձյալ մնում է սթրեսը, ինչը Ա. Աստվածատրյանի խորհին համոզմամբ, ֆինանսական ճգնաժամի հետևանք է: Վերջինիս հաղորդմամբ, ուրախալի է այն փաստը, որ վերջին տասը տարիների ընթացքում սրտանոթային հիվանդությամբ մահացությունների բավականին զգալի նվազում է նկատվում(մոտավորապես 6 տոկոսով): Գլուխ են բարձրացրել չարորակ հիվանդությունները: Նկատվում է շաքարային դիաբեթի մոտավորապես 3 տոկս աճ:
Մեր օրերում առանց սթրեսների հնարավր չէ ապրել: Ավելին, պարոն Աստվածատրյանը նույնիսկ համոզված է, որ սթրեսը շատ կարևոր գործոն է մարդու զարգացման համար. «Մարդ պետք է անպայման անցնի այդ սթրեսների միջով, և որքան հաճախ է նա ենթարկվում սթրեսների, այնքան հաճախ է կամքի ուժ , պայքարելու վճռականություն գտնում: Սթրեսը կոփում է մարդուն: Նման պարագայում փոխվում է մարդու ինքնագնահատականը, փոխվում է վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Կարճ ասած` բախվելով սթրեսներին, նա դասեր է քաղում: Եթե անձնավորությունը փխրուն է կամ թույլ, ապա, միանգամից «կոտրվում է», կարող է նույնիսկ կործանման գնալ:
Մարդ պետք է առաջին հերթին իրենով զբաղվի, ցանկացած ծանր իրավիճակում ինքնատիրապետի իր ներքին աշխարհը»,-մեկնաբանեց սրտաբանը:Հոգեբան Կարինե Նալչաջյանը, նույնպես այն կարծիքին է, որ առանց սթրեսների կյանքը հնարավոր չէ: «Եթե ապրում ենք, ուրեմն ենթարկվում ենք սթրեսների: Մեր օրգանիզմը ունի ներքին հնարավորություններ` պայքարելու սթրեսների դեմ, սակայն ինչ որ չափով, ինչ որ աստիճանի: Եթե շատ հաճախ և ուժեղ սթրեսորների ազդեցության տակ գտնվենք, մեր հոգեբանական ինքնապաշտպանությունը կթուլանա»,-ասաց նա:
Փորձառու հոգեբանի կարծիքով, ցանկացած անցում, մարդու կյանքում առաջ է բերում որոշակի լարվածություն: Դա նաև վերաբերվում է
եղանակային անցումներին: Ամենադժվար անցումները ձմեռնամուտի անցումն է, որովհետև կրճատվում է ցերեկվա տևողությունը, շուտ է մթնում, եղանակը դառնում է մռայլ, ամպամած: «Դա բավարար չափով ազդում է մեր տրամադրության վրա: Թեթևակի դեպրեսիաներ մենք բոլորս ունենում ենք` սկսած տրամադրության անկումից, որի պատճառները մենք կարծես թե չենք էլ զգում: Շատ հաճախ դժգոհում ենք վատ եղանակից, բայց այդ երևույթները ավելի ուժեղ արտահայտվում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք զգացնել են տալիս: Եթե մեր հիվանդությունները սկսում են զգացնել տալ, բնականաբար դա հիվանդության վրա ազդում է: Բայց ասել, որ եղանակի փոփոխությունը ուժեղ սթրեսոր է, ճիշտ չի լինի: Մենք դիմանում ենք շատ ավելի ուժեղ սթրեսների: Կան բազմաթիվ այլ սթրեսներ, որոնք մարդը շատ ավելի ծանր է տանում: Ես համամիտ եմ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ սթրեսոր է մարդկանց համար, մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ, եթե գրպանը դատարկ է, և չգիտի ինչպես է ապահովելու ընտանիքի նվազագույն պահանջները: Մարդն ուզում է արժանապատիվ ապրել, ուզում է բարեկեցիկ, գոնե հոգսերից ազատ ապրել: Տնտեսական խնդիրները,
բարեկեցության պակասը արդեն շատ լուրջ սթրեսոր է»: Հոգեբանական տեսանկյունից Կ. Նալչաջյանը գտնում է, որ գործազրկությանը բախվող անձինք, որոնք չունեն հնարավորություն ինքնադրսևորվելու, սթրեսներից հեռու մնալու միակ ելքը փախուստի մեջ են տեսնում: Այսինքն` մարդը չկարողանալով հոգալ իր կարիքները , չկարողանալով աշխատել և արժանիորեն վարձատրվել,
բռնում է արտագաղթի ճանապարհը: Վերջինիս կարծիքով, լուրջ սթրեսոր է հանդիսանում նաև արդարության պակասը: «Մարդիկ ինչքան շատ մտածեն, որ աշխարհն արդար է, այդպիսի համոզմունք կունենան, աշխարհն այդքան արդար կդառնա: Իսկ եթե ճնշող մեծամասնությունը մտածի, թե չկա արդարություն այս աշարհում, մենք ինքնաբերաբար թույլ կտանք մեզ անարդար լինելու, կդառնանք անազնիվ: Մենք պարզապես կմտածենք` մնացածն արդա՞ր են, որ ես արդար լինեմ: Կա նաև հոգեբանական մի այսպիսի օրինաչափություն, որը կոչվում է ձեռք բերովի անօգնականություն: Եթե ես մտածում եմ, ահա եկավ աշունը` ես ինձ վատ եմ զգալու, կամ ենթարկվելու եմ սթրեսի, այդպես էլ լինում է: Այսինքն` եթե դու քո մեջ չես տեսնում դիմագրավելու ռեսուրսներ, եթե դու համոզում ես քեզ թե` չէ ես չեմ կարողանում, ես ի վիճակի չեմ և այլն, ամենայն հավանականությամբ, դու չես կարողանա և ի վիճակի չես լինի: Այնպես որ, եկեք մտածենք, որ սեզոնային սթրեսները թեթև մի բան են, ինչը մենք շատ հեշտությամբ կարող ենք հաղթահարել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 24470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել